Նոր լուծումներ՝ հին խնդիրներին
Բազմաբնակարան շենքերի կառավարման Էլեկտրոնային հարթակ

ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Կենտրոնացված վճարային համակարգն էապես կհեշտացնի և կավելացնի անկանխիկ վճարումների հավաքագրումը
ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
Գործընթացի ավտոմատացումը կնվազեցնի աշխատանքային ծախսերը
ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Խնայած ժամանակը թույլ կտա կենտրոնանալ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿՐՃԱՏՈՒՄ
Տվյալների միասնական էլեկտրոնային բազան կկրճատի ամենօրյա կրկնվող թղթաբանությունը

Մեր մասին
e-bak.am-ը բազմաբնակարան շենքերի կառավարման էլեկտրոնային հարթակ է։ Այն միտված է պարզեցնելու բազմաբնակարան շենքերի կառավարման գործընթացը, ավտոմատացնելու անկանխիկ վճարումների հավաքագրումը և նոր որակ հաղորդելու կառավարող մարմին-բնակիչ հարաբերություններին։
Մենք առաջարկում ենք համալիր լուծում ոլորտում առկա խնդիրներին՝ տեսլականում ունենալով ստեղծել կառավարման մեկ միասնական էկոհամակարգ` բազմաբնակարան շենքերի բնակիչների կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար։
Մեր ծառայությունները
Հարթակի միջոցով բազմաբնակարան շենքերի կառավարիչները կարող են արդյունավետ հավաքագրել անկանխիկ վճարումները, իսկ բնակիչները՝ կատարել վճարումներն ինչպես ցանկանում են, երբ ցանկանում են և որտեղից ցանկանում են։
- Ավտոմատ գեներացրեք և հաշվառեք գույքային միավորների ամսական պարբերական վճարումները
- Ստացեք անվտանգ և ակնթարթային վճարումներ վճարահաշվարկային և ֆինանսական կազմակերպությունների միջոցով
- Կրճատեք բանկային փոխանցումների կտրոնների հաշվառման Ժամանակը և ծախսերը
- Ապահովեք վճարումների անկանխիկ հավաքագրման օրենսդրական պահանջի իրականացումը

Գա՞նք Ձեր բակ
Հաճախ տրվող հարցեր
Պատրա՞ստ եք
Դիմեք այսօր և սկսեք ճանապարհորդությունը դեպի բազմաբնակարան շենքերի արդյունավետ, ժամանակակից և առանց դժվարությունների կառավարում: