Ջնջել e-bak հաշիվը
Այս էջը «Է-ԲԱԿ» ՍՊԸ-ի (E-BAK, LLC) e-bak բջջային հավելվածի օգտատերերի համար է։ Դուք կարող եք ինքներդ ջնջել Ձեր հաշիվը հավելվածում կամ խնդրել մեզ ջնջել այն՝ ստորև ներկայացված ձևով կամ էլ. փոստով։
Ջնջել հավելվածում
- Բացեք e-bak հավելվածը և մուտք գործեք Ձեր հաշիվ։
- Բացեք «Իմ հաշիվը» էջը՝ սեղմելով գլխավոր էջի վերևում գտնվող անձի պատկերակը կամ «Ավելին» բաժնի վերևում Ձեր անունը։
- «Հաշիվ» բաժնում սեղմեք «Ջնջել օգտահաշիվը», ապա՝ «Ջնջել»։
- Մուտքագրեք էկրանին նշված «Ջնջել» բառը և սեղմեք «Շարունակել»։
- Ընտրեք պատճառը և սեղմեք «Հաստատել»։
- Կրկին սեղմեք «Հաստատել»։ Հաշիվն անմիջապես կջնջվի, և Դուք դուրս կգաք հավելվածից։
Խնդրել մեզ ջնջել հաշիվը
Հավելվածն այլևս չունե՞ք կամ չեք կարողանում մուտք գործել։ Ուղարկեք այս ձևը։ Նշեք Ձեր հաշվում գրանցված հեռախոսահամարը կամ էլ. փոստը, որպեսզի կարողանանք գտնել հաշիվը։
Կարող եք նաև գրել [email protected] հասցեին՝ «Հաշվի ջնջում» վերնագրով։ Գրեք հաշվում գրանցված էլ. փոստից կամ նամակում նշեք հաշվում գրանցված հեռախոսահամարը։
Հայտերը մշակում ենք 30 օրվա ընթացքում։ Ջնջելուց առաջ համոզվում ենք, որ հայտը ներկայացրել է հաշվի տերը, օրինակ՝ կապվելով հաշվում գրանցված հեռախոսահամարով կամ էլ. փոստով։ Հավելվածում հաշիվը ջնջվում է անմիջապես։
Ինչ է լինում Ձեր տվյալների հետ
Ջնջվում կամ փակվում է
- Ձեր հաշիվը փակվում է. այլևս հնարավոր չէ մուտք գործել դրան, և այն բոլոր սարքերում ավտոմատ դուրս է գալիս։
- Ձեր հեռախոսահամարն ու էլ. փոստն ազատվում են և կարող են կրկին օգտագործվել գրանցման համար։
- Հավելվածում Ձեր գույքերի հասանելիությունը դադարում է, իսկ հավելվածից ուղարկված՝ գույքին միանալու հայտերը հետ են կանչվում։
- Հավելվածում պահպանված բանկային քարտերն այլևս չեն կարող օգտագործվել վճարումների համար։
Պահպանվում է
- Հաշվի փակ գրառումը, ներառյալ դրանում օգտագործված հեռախոսահամարը, էլ. փոստը և ջնջման համար Ձեր նշած պատճառը։
- Ինքնության ստուգման տվյալները, եթե անցել եք ստուգում. օրինակ՝ Ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ու լուսանկարները, ինքնանկարը, ինչպես նաև EKENG պետական համակարգից ստացված հանրային ծառայությունների համարանիշը և հաշվառման հասցեն։
- Ձեր գույքերի վճարումները, անդորրագրերը, պարտքերը, մնացորդները և այլ ֆինանսական ու հաշվապահական գրառումներ։
- Հավելվածի միջոցով Ձեր համատիրությանն ուղարկված գրառումները, մեկնաբանությունները, քվեարկությունները և հայտերը։ Դրանք մնում են համատիրության գրառումների մաս։
- Ձեր գույքի և դրա սեփականատերերի մասին Ձեր համատիրության վարած տվյալները։ Դրանք պատկանում են համատիրությանը, որը և տնօրինում է դրանք. դրանք փոխելու համար դիմեք Ձեր համատիրությանը։
Այս տվյալները պահպանում ենք, քանի որ Ձեր համատիրության և գույքերի գրառումները պետք է մնան ամբողջական և ճշգրիտ, և քանի որ դա պահանջում է օրենքը։ Դրանք պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ են այդ գրառումները և որքան պահանջում են Հայաստանի Հանրապետության օրենքները, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման և անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքները։
Ձեր տվյալների վերաբերյալ հարցերով գրեք [email protected] հասցեին։ Տե՛ս նաև Գաղտնիության քաղաքականությունը։